Site Overlay

ՍԻՆՈՓՍԻՍ

«Մաքրագործումը» պատմում է մարդ-բնություն հարաբերությունների, ներդաշնակության ու հակասությունների մասին: Գլխավոր հերոսը մարդկության հավաքական կերպարն է, իսկ գործուղությունները կատարվում են այլաբանորեն ներկայացված մարդկության զարգացման տարբեր փուլերում: Ֆիլմն ունի սցենարական հստակ գիծ. 7 հիմնական գլուխներն են՝ Արարչագործություն, Հայտնություն, Աշխատանք, Հանգիստ, Ագահություն, Անհետացում, Վերածնունդ և Մաքրագործում:

Ֆիլմի հիմնական ասելիքն է՝ տեխնոլոգիական և ստեղծագործական զարգացումն օգտակար է, քանի դեռ ագահությունը չի իշխում մարդկանց: